Սիրիայում ընթանում է նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն

Սիրիայում ընթանում է նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն

PanARMENIAN.Net - Սիրիայում մեկնարկել է նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն, որի օգնությամբ իշխանությունները հույս ունեն մարել բողոքի ալիքը, հաղորդում է BBC-ն:

Ընդդիմադիր ակտիվիստները հանրաքվեն ֆարս են անվանում և բնակչությանը կոչ անում բոյկոտել քվեարկությունը: Նոր սահմանադրությունը չեղյալ է հայտարարում Բաաս իշխող կուսակցության մենատիրությունն ու խոստանում բազմակուսակցական համակարգ: Եթե բնակչությունն ընդունի նոր սահմանադրությունը, երկրում երեք ամսվա ընթացքում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, խոստանում է սիրիական ղեկավարությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---