Ջոն Հեֆֆերն. Հայ-ամերիկյան հարաբերությունները Սարգսյանի և Օբամայի օրոք աննախադեպ բարձր մակարդակի են հասել

Ջոն Հեֆֆերն. Հայ-ամերիկյան հարաբերությունները Սարգսյանի և Օբամայի օրոք աննախադեպ բարձր մակարդակի են հասել

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյան համերգասրահում փետրվարի 25-ին տեղի է ունցել «Ա-ից Ա. (Հայաստանից (Արմենիայից ) ԱՄՆ) Հարմոնիայի աշխարհ» խորագրով համերգ՝ նվիրված Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Այն ներկայացնում էր Հայաստանի և ԱՄՆ-ի 8-ից 14 տարեկան երեխաների համատեղ ստեղծագործությունները`իրենց տեսակի մեջ եզակի երաժշտական կոմպոզիցիաներ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առթիվ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հայտնել է, որ «հայ-ամերիկյան հարաբերությունները չեն գտնվել ավելի բարձր մակարդակում, քան Սարգսյանի և Օբամայի օրոք»:

Համերգին ներկա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ «Հայաստանը կարևորում է Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման և Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---