ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԺԱՄԱՆԵԼ ԵՐԵՎԱՆ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը չի կարողանա ժամանել Երեւան` Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ հանդիպելու համար: Հիշեցնենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստան կայցելի հունվարի 27-30: «Ցավոք, այս օրերին ես Երեւան այցելելու հնարավորություն չունեմ եւ ԵՄ ներկայացուցիչներին հրավիրել եմ Ստեփանակերտ: Եթե նրանք նման հնարավորություն ունենան, ապա, կարծում եմ, կայցելեն Լեռնային Ղարաբաղ», - հայտնել է Արկադի Ղուկասյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---