Արարատի մարզում 2011-ի արդյունքներով արձանագրվել է համախառն գյուղատնտեսական արտադրանքի աճ

Արարատի մարզում 2011-ի արդյունքներով արձանագրվել է համախառն գյուղատնտեսական արտադրանքի աճ

PanARMENIAN.Net - Արարատի մարզում 2011-ի արդյունքներով արձանագրվել է համախառն գյուղատնտեսական արտադրանքի աճ, ինչպես բանջարեղենի գծով, այնպես էլ մրգերի: Այդ մասին փետրվարի 28-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Մասնավորապես, նրա խոսքով, 2011-ին մարզում արտադրվել է ավելի քան 94 000 տ խաղող, 26 500 տ խաղող, 22 000 տ դեղձ:

Անդրադառնալով խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը՝ նա նշել է, որ 2011-ին մարզում արտադրված արտադրանքը մթերվել է վերամշակող ընկերություններին, ինչպես նաև հաջողվել է մինչև դեկտեմբերի վերջ ամբողջությամբ վճարել ֆերմերներին: «2012-ին մենք մտադիր ենք բոլոր պայմանները ստեղծել պատշաճ մակարդակով մթերումը կազմակերպելու համար»,- ասել է նա:

Ավելի, մարզպետը խոստացել է, որ ընթացիկ տարում ջանքեր կձեռնարկվեն խաղողի մթերման գինը բարձրացնելու համար՝ անցած տարվա 1 կգ համար 300 դրամից ավել:

Էդիկ Բարսեղյանը հավելել է, որ նման արդյունքների հաջողվել է հասնել հակակարկտային կայաններ տեղադրելու շնորհիվ: «Այս տարի նախատեսվում է տեղադրել ևս 14 կայաններ, ինչը թույլ կտա ամբողջությամբ վերահսկել մարզում մշակվող բոլոր տարածքները»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---