Երևանի նոր «կանոնադրությունը». Եթե ձեր երեխան հաճախում է մեր մանկապարտեզ, պետք է ՀՀԿ-ին ընտրեք

Երևանի նոր «կանոնադրությունը». Եթե ձեր երեխան հաճախում է մեր մանկապարտեզ, պետք է ՀՀԿ-ին ընտրեք

PanARMENIAN.Net - Երևանի մանկապարտեզներից մեկի՝ թիվ 49-ի երեխաների ծնողներին այսօր առավոտյան դաստիարակները դիմավորել են հետևյալ հայտարարությամբ. «Եթե ձեր երեխան հաճախում է մեր մանկապարտեզ, ուրեմն պետք է ՀՀԿ-ին ընտրեք»:

Ծնողներին ասել են, որ իրենց տրամադրության տակ են բոլոր երեխաների բնակության հասցեները (բնականաբար), և իրենք հետևելու են, թե հարցումների ընթացքում, որ բնակարանի բնակիչներն ինչ պատասխան են տվել:

«Տնօրենը Ալվարդ Գյուլամիրյանն է: Հիմա չգիտենք՝ ինչ անենք: Մեր երեխաները իրենց ձեռքում են, և բոլորս խիստ անհանգիստ ենք, սակայն ծնողներից շատերն անգամ վախենում են իրենց անհանգստության մասին բարձրաձայնել:

Ինչպիսի ստորություն… Ես անձամբ Հանրապետականի դեմ բան չունեմ, բայց դե այսպես չի կարելի էլի, լռիվ ձեռք են առել իրենց: Մեր հասցեն ճշտեց ու ասեց՝ եթե ձեր տուն գան, պետք է ասեք, որ Հանրապետականին եք ընտրելու»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց ծնողներից մեկը, ով, հասկանալի պատճառներով չցանկացավ, որ իր անունը նշվի:

PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց անձամբ մանկապարտեզի տնօրենից ճշտել՝ նման երևույթ իրենց մոտ կա, թե ոչ:

Պատասխանն, իհարկե, բացասական էր. «Առաջին անգամ եմ լսում, աբսուրդ երևույթ է: Այդպիսի բան չկա, եթե լիներ, ես պարզ կասեի: Մեզ մոտ այդպիսի բան չկա»: Հարցին, թե գուցե դա դաստիարակների անհատական նախաձեռնությունն է, Ալվարդ Գյուլամիրյանը պատասխանեց. «Ձեզ ասում եմ՝ այդպիսի բան չկա և չի կարող լինել: Եթե լիներ, ես կիմանայի»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---