Լևոն Արոնյան – Անիշ Գիրի շախմատային պարտիան ճանաչվել է հունվար ամսվա լավագույն պարտիան

Լևոն Արոնյան – Անիշ Գիրի շախմատային պարտիան ճանաչվել է հունվար ամսվա լավագույն պարտիան

PanARMENIAN.Net - Շախմատային աշխարհում հայտնի chesspro.ru կայքի հատուկ ժյուրին հունվարի լավագույն պարտիա է ճանաչել Վեյք-ան-Զեեի հաղթող Լևոն Արոնյանի յոթ հաղթանակներից մեկը: Անիշ Գիրիի հետ հանդիպումը կայացել է Տատա Սթիլի 10-րդ տուրում, որտեղ Արոնյանը սև ֆիգուրներով հաղթանակ տարավ 43-րդ քայլում:

«Այդ պարտիայում ամեն ինչ դասավորվեց Գիրիի դեմ: Ե'վ դեբյուտը, և' անհաջող խաղը կեսին, և' ցայտնոտը: Լևոնն իր քայլերն իրացնում էր ոչ այնքան կոշտ, բայց հուսալի և չշտապելով: Արդյունքում մենք տեսանք գեղեցիկ ավարտ»,- ասել է Կոնստանտին Լանդան, հաղորդում է chesspro.ru-ն:

«Այն փաստը, որ պարտիան չավարտվեց մինչև 40-րդ քայլը, խոսում է միայն իմ չշտապելու մասին: Ես ուզում էի խաղալ` չածնրաբեռնելով ինձ տարբերակների հաշվարկով»,- այդ հանդիպումից հետո ասել էր Արոնյանը:

Երկրորդ տեղում Մագնուս Կարլսեն – Վեսելին Տոպալով պարտիան է, երրորդում` Ֆաբիանո Կարուանա – Անիշ Գիրի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---