«Արմմոնո»-ի առանցքն է կազմելու լիտվական ծրագիրը

«Արմմոնո»-ի առանցքն է կազմելու լիտվական ծրագիրը

PanARMENIAN.Net - «Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնի առանցքն է կազմելու լիտվական ծրագիրը: Ինչպես մամլո ասուլիսում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, այն նվիրված է լինելու հայ-լիտվական դիվանագիտական կապերի հաստատման 20-ամյակին:

Ծրագրի շրջանակում փառատոնին հյուրընկալվելու է Լիտվայի մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Մարիա Տանանան, մոնոթատրանի անվանի դերասանուհի Բիրուտե Մարը, բեմադրիչ Լինաս Մարիուս Զայկաուսկասը և դրամատուրգ Ալուչիա Արմոնայտեն: Վերջինիս «Թռչնակը և փիսիկը» պիեսի հայաստանյան պրեմիերան կայանալու է փառատոնի օրերին: Փառատոնը բացելու է Լիտվայի ԽՍՀ վաստակավոր դերասան, ԽՍՀՄ վաստակավոր դերասան, Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Գեդիմինասի երրորդ աստիճանի պատվո շքանշանի ասպետ Ռեգիմանտաս Ադոմայտիսը: Հայաստանում է նաև Լիտվայի մշակույթի փախնախարար Դևիտաս Ստանպոնկուսը:

«Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնը տեղի է ունենալու փետրվարի 29-ից մարտի 5-ը: Փառատոնին մասնակցելու են մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ, դերասաններից մի քանիսը փառատոնի շրջանակում վարպետության դասընթացներ կանցկացնեն Երևանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողների համար:

«Արմմոնո»-ն առաջին անգամ անց է կացվել 2002 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, տնօրենը` Մարիաննա Մխիթարյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---