Վիկտոր Ռեբեցը Լոռու մարզպետի հետ քննարկել է նոր երկաթուղային զբոսաշրջային ուղղությունների մեկնարկը

Վիկտոր Ռեբեցը Լոռու մարզպետի հետ քննարկել է նոր երկաթուղային զբոսաշրջային ուղղությունների մեկնարկը

PanARMENIAN.Net - Փետրվարի 29-ին Լոռու մարզ կատարած այցի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանդիպում ունեցավ մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հեռանկարները և մարզում երկաթուղային նախագծերի իրականացման հնարավորությունները: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարը և մարզպետը համատեղ զննեցին Վանաձոր-Շահալի երկաթուղային գիծը, ծանոթացան Զամանլուի երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքների ընթացքին, որը նախատեսվում է ավարտել արդեն այս տարի:

Նշենք, որ վերականգնողական աշխատանքները տարվում են միաժամանակ մի քանի ուղղություններով՝ հենարանների, թռիչքերի կառուցվածքի, կամրջին տանող ճանապարհների վրա, իսկ աջ և ձախ ափերին կառուցվում են երկաթբետոնե հենապատեր և կատարվում են հողային աշխատանքներ:

Կողմերը քննարկեցին պետություն-մասնավոր հատված համագործակցության հիմքի վրա Լոռու մարզի տարածքում մի շարք նախագծերի իրականացման հեռանկարները: Վ.Ռեբեցը և Ա.Նալբանդյանը հատուկ նշեցին Վանաձորի երկաթուղային կայարանի արդիականացման ծրագրի, կայարանի տարածքում տրանսպորտային հանգույցներիստեղծման և տեղի նկարիչների համար ցուցահանդեսային տարածքների ձևավորման կարևորությունը:

Հիշեցնենք, որ 2012 թվականին Վանաձորի երկաթուղային կայարանը կապահովվի անլար Wi-Fi ինտերնետային կապով, կայարանում կբացվեն երիտասարդական զարգացման կենտրոնը, տուրիստական և հյուրանոցային համալիրները, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել Լոռու մարզի բնակչության համար: Երկաթուղու ղեկավարն ու մարզպետը նաև քննարկեցին մարզպետարանի աջակցությամբ ՀԿԵ-ի երկաթուղային տուրիստական մարշրուտների գործարկման հնարավորությունը:

Վ.Ռեբեցը և Ա.Նալբանդյանը արձանագրեցին, որ նշված նախագծերը կարող են պետության և տնտեսվարող սուբյեկտի միջև ձևավորված կոնստրուկտիվ երկխոսության և արդյունավետ համագործակցության գերազանց օրինակ ծառայել՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման զգալի խթան դառնալով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---