ԱՄՆ-ն Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու տարբերակներ է մշակել

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՌՕՈՒ շտաբի պետ, գեներալ Նորտոն Շվարցը հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու տարբերակներ է մշակել, հայտնում է Bloomberg-ը: Բարաք Օբամայի Բինյամին Նեթանյահուի հետ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումից ընդամենը չորս օր առաջ Շվարցը հայտարարել է, որ հակամարտության դեպքում արդեն կան դրա հանգուցալուծման տարբերակները: «Այն, ինչ մենք կարող ենք անել… դուք չէիք ցանկանա հայտնվել այդ շրջանում»,-ասել է նա:

Մինչդեռ Washington Post-ը հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները գնալով համոզվում են, որ ԱՄՆ «Բունկեր-բասթեր» ռումբերը կարող են շարքից դուրս բերել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանը, որը գտնվում է մեծ խորության վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---