Քեթրին Էշթոնը ողջունել է Սիրիայի հարցով ՄԱԿ ՄԻԽ բանաձևը

Քեթրին Էշթոնը ողջունել է Սիրիայի հարցով ՄԱԿ ՄԻԽ բանաձևը

PanARMENIAN.Net - Եվրամիության դիվանագիտական առաքելության ղեկավար Քեթրին Էշթոնը հինգշաբթի օրը ողջունել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բանաձևը, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունը Սիրիայի խաղաղ բնակչության նկատմամբ և թույլ տալ հումանիտար կազմակերպություններին մտնել երկիր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ուղերձը պետք է հստակ լինի. մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների մեջ մեղավոր անձինք անպատիժ չեն մնա: Հետաքննության անկախ միջազգային հանձնաժողովի համաձայն, նրանց գործողությունները կարող են որակվել որպես մարդկության դեմ հանցագործություն»,- ասել է Էշթոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---