Տիգրան Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է. Նրան ազատ են արձակել

Տիգրան  Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է. Նրան ազատ են արձակել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության որոշմամբ փոփոխվել է Տիգրան Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և 01.03.12թ. նա ազատ է արձակվել:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` Դատախազությունից հայտնում են, որ, քննարկելով քրեական գործի նյութերը, քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պարզել է, որ Տ.Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի` 184.224.060 ՀՀ դրամ հափշտակություն կատարելու համար: Նախաքննության փուլում Տ.Հակոբյանը վերականգնել է «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությանը պատճառված վնասից 10.000.000 մլն. դրամ գումարը և պատրաստակամություն հայտնել ազատության մեջ գտնվելու դեպքում շարունակել գումարների վերականգնումը:

Միաժամանակ նկատի ունենալով, որ Տ.Հակոբյանը վատառողջ է, սրտամկանի կրկնակի ինֆարկտի պատճառով երկու անգամ վիրահատվել է և ունի մշտական բուժման և բժշկական հսկողության կարիք, բնութագրվում է դրական, ինչպես նաև ուսումնասիրելով Տ.Հակոբյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով թվով 24 ԶԼՄ-ների և հասարակական կազմակեպությունների ղեկավարների դիմումն ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի 01.03.12թ. որոշմամբ՝ Տ.Հակոբյանը ազատ է արձակվել կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---