Իրանում սկսվել են համընդհանուր խորհրդարանական ընտրություններ

Իրանում սկսվել են համընդհանուր խորհրդարանական ընտրություններ

PanARMENIAN.Net - Իրանում սկսվել են մեջլիսի համընդհանուր ընտրություններ, հայտնում է Ռոյտերս գործակալությունը: Սրանք կլինեն զանգվածային առաջին միջոցառումները` 2009թ նախագահական ընտրություններից և ներքաղաքական վիճակի վատանալուց հետո:

Քվեարկությանը կմասնակցեն մոտ 48 մլն իրանցիներ, ովքեր քվեարկելու իրավունք ունեն: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 8.00 և փակվելու են 18.00: Ջավադ Ահաջարին իրանական Fars գործակալությանը հայտնել է, որ ընտրությունների ընթացքը լուսաբանվելու է մոտ 350 արտասահմանցի լրագրողների կողմից, որոնք ներկայացնում են 170 արտասահմանյան ԶԼՄ:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղելով իրանալան ԶԼՄ խորհրդարանում գրանցված է եղել ավելի քան 5.4 հազար թեկնածու, սակայն Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է միայն նրանցից 3.4 հազարին: Նրանք պայքարելու են 290 խորհրդարանական տեղերի համար:

Ինչպես հայտնում է Ֆրանս Պրեսս գործակալությունը, գլխավոր մրցակիցներ են լինելու պահպանողական քաղաքական ուղղվածության ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---