«Արմմոնո». Հայ-լեհական համագործակցությունն ընդլայնվել է

«Արմմոնո». Հայ-լեհական համագործակցությունն ընդլայնվել է

PanARMENIAN.Net - Եկող տարի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնի առանցքն է կազմելու լեհական ծրագիրը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Նրա խոսքով, փառատոնն արդեն ունի նախնական պայմանավորվածություն Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ, և այս տարի լեհական Վրոցլավի մոնոներկայացումների միջազգային փառատոնին այս տարվա «Արմմոնո»-ից կմասնակցեն 3 հայկական ներկայացումներ, իսկ 2012 թ-ին` Հայաստան կբերվեն 3 լեհական բազմաժանր մոնոներկայացումներ: «Մեր փառատոնին տարբեր ժամանակներում մասնակցել են 8 հայկական ներկայացումներ, մեր կապերը վաղուց են շարունակվում: Ես կցանկանայի, որ բացի երեք ներկայացումներից, Լեհաստան ժամանեն հայ մասնագետներ և իրենց փորձով կիսվեն», ասաց փառատոնի տնօրեն Վեցլավ Գերասը:

Այս տարի «Արմմոնո»-ի առանցքը կազմում է լիտվական ծրագիրը: «Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնը բացվեց փետրվարի 29-ին և շարունակվելու է մինչև մարտի 5-ը: Փառատոնին մասնակցելու են մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ, դերասաններից մի քանիսը փառատոնի շրջանակում վարպետության դասընթացներ կանցկացնեն Երևանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողների համար: «Արմմոնո»-ն առաջին անգամ անցկացվել է 2002 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, տնօրենը` Մարիաննա Մխիթարյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---