Սամվել Գալստյան. Գյուղացիները վառելիքի լիտրը 450-ի փոխարեն կգնեն 350 դրամով

PanARMENIAN.Net - Այս տարի գյուղատնտեսության նախարարությունը նախատեսվել է գյուղացիներին շուկայականից ցածր գներով մատակարարել 12,600 տոննա դիզելային վառելիք` գարնան գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, հողագործներին դիզելային վառելիքով ապահովելու ծրագրի մասին խոսելով, նշեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

«1 լիտր վառելիքը, վաճառակետերի 450 դրամի փոխարեն, գյուղացիներին է վաճառվելու 350 դրամով: Դիզվառելիքի փոխադրման, մատակարարման հարցերը հոգալու է պետությունը»,-նշեց փոխնախարարը:

Բանախոսն ասաց նաև, որ Ուկրաինայից ներկրվող ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը արդեն հասել է. «25 հազար տոննա սելիտրայից 2800 տոննան արդեն բաշխվել է: Այն գյուղացիներին կվաճառվի 50 կգ`6000 դրամով»: Փոխնախարարը հավելեց, որ տեխնիկա ձեռք բերելու համար բանակցություններ են տարվում Բելառուսի և ՌԴ-ի հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---