Արմեն Պողոսյան. Երևանի 7 համայնքների սննդամթերքի խանութներում դեռ ոչ մի ստուգայց չի եղել

Արմեն Պողոսյան. Երևանի 7 համայնքների սննդամթերքի խանութներում դեռ ոչ մի ստուգայց չի եղել

PanARMENIAN.Net - «Սպառողների ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ 2011թ-ի դեկտեմբերին իրենք բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանի քաղաքապետարանի և սննդի պետական ծառայության հետ, ըստ որի հունվարից Երևանում պետք է կատարվեին ստուգայցեր: «Մենք նրանց մի քանի անգամ էլ տեղյակ ենք պահել, որ ժամանակն է ստուգայցեր կատարել մայրաքաղաքի տարբեր խանութներ, սակայն արդեն մարտ ամիսն է, և մենք ոչ մի պատասխան այս հիմնարկներից չենք ստացել»,- ասել է Պողոսյանը:

Ըստ նրա, նախոդ տարվա հոկտեմբերին քաղաքապետարանի հետ համատեղ Երևանի երեք համայնքներում ստուգվել են 40 մթերային խանութներ, որոնցից 18-ը տուգանվել են, քանի որ վաճառելիս են եղել ժամկետանց ապրանքներ:

«Բայց այսքանով չպետք է բավարարվել, քանի որ 7 համայնք էլ կա ու այնտեղ դեռ ոչ մի ստուգայց չի եղել: Սա պետք է լինի շարունակական, որպեսզի ժամկետանց ու մարդկանց կյանքին սպառնացող ուտելիքներն այսուհետ խանութներում չվաճառվեն»,- ավելացրել է «Սպառողների ասոցացիայի» նախագահը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---