ԵՄ առաջնորդները փորձում են բոլորին համոզել, որ ճգնաժամը հաղթահարված է

ԵՄ առաջնորդները փորձում են բոլորին համոզել, որ ճգնաժամը հաղթահարված է

PanARMENIAN.Net - Ճգնաժամի դեմ պայքարը չթուլացնելու ու ավելորդ լավատեսությունից խուսափելու մասին է զգուշացրել Եվրամիության առաջնորդներին Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին: Նա մասնակցել է ԵՄ գագաթաժողովի աշխատանքներին: ԵՄ ղեկավարների հանդիպումը բեկումնային դարձավ, քանի որ Եվրամիությունը դուրս է գալիս երկամյա ֆինանսական ճգնաժամից:

Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը գագաթաժողովում հայտարարել է, որ ճգնաժամի ամենաստորին կետը հաղթահարված է և այլմ ԵՄ-ն արտակարգ միջոցներից անցնում է կայունացման միջոցների, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Սակայն Մարիո Դրագին գտնում է, որ «իրավիճակը նախկինի պես անկայուն է մնում, քանի որ անորոշություն է պահպանվում եվրոյի գոտու մի շարք երկրներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---