«Եվրատեսիլ 2012». Լիտվան, Էստոնիան և Իսպանիան ընտրել են իրենց ներկայացուցչին

«Եվրատեսիլ 2012». Լիտվան, Էստոնիան և Իսպանիան ընտրել են իրենց ներկայացուցչին

PanARMENIAN.Net - Լիտվան, Էստոնիան և Իսպանիան ընտրել են Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ի իրենց ներկայացուցիչներին: Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, Էստոնիան ներկայացնելու է Օտտ Լեպլենդը Kuula երգով, Լիտվան ներկայացնելու է Դոնի Մոնտելը Love Is Blind երգով, իսկ Իսպանիայի ներկայացուցիչն է Պաստորա Սոլերը Quédate Conmigo երգով:

Հիշեցնենք, որ հայ էստրադային երգիչները բոյկոտում են մրցույթը, և չեն ցանկանում գնալ Բաքու: Փոխարենը մի քանի օտարազգիներ ցանկանում են ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում: Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը և չանցավ եզրափակիչ փուլ: Հայաստանը մի քանի ամիս որոշում էր, մասնակցե՞լ Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ: Հանրային հեռուստաընկերությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) անվտանգության լուրջ երաշխիքներ էր պահանջում: Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է:

«Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին: Հայաստանը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակիչում`Սերբիայի, Շվեդիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Բելառուսի, Թուրքիայի, Մալթայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Հայաստանի, Լիտվայի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ:

 Ուշագրավ
2020-ին մրցույթին պետք է մասնակցեր 13-ամյա Մալենան
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը