Իրինա Գայուկ. Հայկական ժառանգության պահպանման հարցը նաև դրա ուսումնասիրման և ներկայացման հարցն է

Իրինա Գայուկ. Հայկական ժառանգության պահպանման հարցը նաև դրա ուսումնասիրման և ներկայացման հարցն է

PanARMENIAN.Net - Հայկական ժառանգության պահպանման հարցը չի սպառվում միայն ճարտարապետական և պատմական օբյեկտներով: Այդ մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի գիտնական, փիլիսոփա, հայագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Իրինա Գայուկը:

Պատասխանելով այն հարցին, թե որոնք են առավել նշանակալի հայկական պատմական հուշարձանները, Գայուկը նշել է, որ կոնտինենտալ Ուկրաինայի և Ղրիմի հայկական ճարտարապետական հուշարձաններն արժանի են մեծ ուշադրության և ուսումնասիրության, մասնավորապես, Աստվածամոր Վերափոխման տաճարը, Սբ Նիկոլայի Կամենեց-Պոդոլսկյան տաճարը և այլն:

Խոսելով ճարտարապետական հուշարձանների դրության մասին, փորձագետը նշել է, որ եթե շինությունը տարբեր պատճառներով գտնվում է հայկական սփյուռքի կամ ՀԱԵ օգտագործումից դուրս, ապա նման դեպքերում պետք է հետևել, որպեսզի այլ «օգտագործողները» չվնասեն սկզբնական տարրերը:

Նրա կարծիքով, հայկական ժառանգության պահպանման հարցը նաև դրա ուսումնասիրման և ներկայացման հարցն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---