Հայ ուսուցիչները հաղթել են բլոգաթոնի մրցույթում

Հայ ուսուցիչները հաղթել են բլոգաթոնի մրցույթում

PanARMENIAN.Net - Օլիմպիական մարաթոնից դեռ ամիսներ առաջ հայ ուսուցիչները լավագույն արդյունքներ են գրանցում բլոգաթոնի մրցույթում: Բրիտանական խորհրդից հայտնում են, որ առաջին անգամ անգլերեն լեզվի հայ ուսուցիչները, միանալով Բրիտանական խորհրդի ամենամյա բլոգաթոնին, միանգամից արժանացել են գլխավոր մրցանակներին:

Վեց երկրի անգլերեն լեզվի ուսուցիչներ շուրջ մեկ ամիս (հունվար-փետրվար) գրառումներ են կատարել Բրիտանական խորհրդի Teaching English կայքի բլոգում` իրենց փորձն ու մտքերը կիսելով գործընկերների հետ: Աննա Պետրոսյան-Կոնուեյն իր կատարած գրառումների, առաջարկած գաղափարների ու մեկնաբանությունների համար արժանացել է գլխավոր մրցանակին` Թուրքիայի և Խորվաթիայի ներկայացուցիչների հետ միասին հնարավորություն ստանալով մարտ ամսին մասնակցել Գլասգոյում անցկացվող անգլերեն դասավանդողների միջազգային ասոցիացիայի ամենամյա գիտաժողովին:

Աննա Պետրոսյան-Կոնուեյն անգլերեն է դասավանդում արդեն 13 տարի: Ասում է, որ բլոգաթոնին մասնակցությունը հնարավորություն տվեց ձևավորել տարբեր երկրներում գործող ուսուցիչների խումբ, որոնց հետ շարունակում են մասնագիտական նորություններ կիսել նաև բլոգաթոնի ավարտից հետո:

Լիլիթ Մարտիրոսյանը, որն անգլերեն է դասավանդում Դանիել Վարուժանի անվան դպրոցում, բլոգաթոնի ընթացքում արժանացել է երկրորդ մրցանակին: «Բլոգաթոնի ընթացքում իմ գործընկերների առաջարկած մեթոդներն օգտագործել եմ դասարանում: Նաև շատ հաճախ օգտվում եմ Բրիտանական խորհրդի նյութերից և աշակերտներս միշտ պատրաստակամ են սովորել այդ նյութերը»,- ասում է Լիլիթ Մարտիրոսյանը: Երկորդ մրցանակի են արժանացել նաև Թուրքիայի, Խորվաթիայի և Իսրայելի ներկայացուցիչները:

Կարինե Վարդազարյանը, IAB կենտրոնի ուսուցչուհին և Ֆրանսիական համալսարանի դասախոս Մարինե Առաքելյանն էլ արժանացել են երրորդ մրցանակներին: Հայաստանից բլոգաթոնին մասնակցում էին 20 ուսուցիչ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---