Շուրջ 50 սիրիացիներ փախել են Թուրքիա՝ խուսափելով անկարգություններից

Շուրջ 50 սիրիացիներ փախել են Թուրքիա՝ խուսափելով անկարգություններից

PanARMENIAN.Net - Սիրիայի 52 քաղաքացիներ հատել են Թուրքիայի հետ սահմանը՝ փախչելով երկրում չդադարող բռնության ալիքից, հայտնում է TRT Haber-ը:

Սա արդեն երրորդ զանգվածային փախուստն է Սիրիայից Թուրքիա վերջին շաբաթում: Այդպիսով, հարևան երկիր տեղափոխված սիրիացի փախստականների քանակը վերջին շաբաթվա ընթացքում գերազանցել է 300:

Սիրիան արդեն մեկ տարի է ապրում է չդադարող հակակառավարական ընդվզման պայմաններում: Ամեն օր մարդիկ են զոհվում, ինչպես քաղաքացիական, այնպես էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---