Այսօր Հենրիկ Իգիթյանը կդառնար 80 տարեկան 5 մարտի 2012 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 5-ին հայտնի արվեստաբան, Խորհրդային միությունում առաջին Ժմանակակից արվեստի թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 80 տարեկան: Հենրիկ Սուրենի Իգիթյանը ծնվել է 1932թ. մարտի 5-ին Թբիլիսիում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Կիրովի անվան դպրոցում: 1956թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1963թ.` Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական ֆակուլտետը: Իգիթյանը 1960-1971 թթ. աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում: 1970թ. նա Ժաննա Աղամիրյանի հետ հիմնադրել է աշխարհում առաջին մանկական պատկերասրահը, 1972թ.` Ժամանակակից արվեստի թանգարանը, 1978թ.` Հայաստանի գեղագիտական դաստիարակության կենտրոնը, 1994թ.` «Նոյան տապան» հայ արդի նկարիչների ընկերակցությունը: 1989-1991 թթ. եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, հեղինակել բազմաթիվ մենագրություններ, ալբոմներ, արվեստաբանական հոդվածներ: Հենրիկ Իգիթյանը բազմաշնորհ անհատականություն էր, աչքի էր ընկնում գիտելիքների հսկայածավալ պաշարով, քաղաքացիական խիզախությամբ, աներևակայելի աշխատասիրությամբ: Այդ ամենը մեծապես արտացոլվում էին նրա արվեստաբանական, կազմակերպչական և հասարակական-քաղաքական բեղուն գործունեության մեջ: Մահացել է 2009 թ-իմայիսի 11-ին, երկարատև հիվանդությունից հետո: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |