ՉԺՀ ԱԳՆ. Չինաստանը դեմ է Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցներին 6 մարտի 2012 - 09:38 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը հանդես է գալիս Իրանի հանդեպ որևէ միակողմանի պատժամիջոցների դեմ, Պեկինում հայտնել է ՉԺՀ արտգործնախարար Յան Ցզեչին: «Անհրաժեշտ է երկխոսություն, այլ ոչ թե հակամարտություն, համագործակցության, այլ ոչ թե պատժամիջոցներ հարցի պատշաճ լուծումը որոնելու ճանապարհին, մենք դեմ ենք միակողմանի պատժամիջոցներին, և այդ դիրքորոշումն անփոփոխ է»,- ասել է ՉԺՀ ԱԳ նախարարը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենամյա նստաշրջանի աշխատանքների շրջանակում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Յան Ցզեչին ընդգծել է, որ Չինաստանը դեմ է, որպեսզի Մերձավոր Արևելքում որևէ երկիր, այդ թվում` Իրանը միջուկային սպառազինություն մշակի: «Դրա հետ մեկտեղ մենք գտնում ենք, որ ցանկացած երկիր իրավունք ունի համապատասխան պարտավորությունները հարգելու հիմունքներով օգտագործելու խաղաղ ատոմ»,- հավելել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել |