Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ պատերազմին. Նախապատրաստվում են ապաստարանները

Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ պատերազմին. Նախապատրաստվում են ապաստարանները

PanARMENIAN.Net - Իսրայելը նախապատրաստում է ռումբերից պաշտպանվելու համար նախատեսված իր ապաստարանները: Ինչպես հայտնում է Euronews-ը, ապաստարանը գտնվում է Թել Ավիվի ազգային «Գաբիմա» թատրոնի հրապարակի տակ: Եվս մեկը հիվանդանոցի տակ է: Այնտեղ կա էլեկտրականություն, ջուր, թթվածնի բալոններ, նույնիսկ ստորգետնյա հոսպիտալ:

Ուսանողներին վարժեցնում են քիմիական գրոհի համար: Խաղաղություն ցանկանալով՝ Իսրայելը պատրաստվում է պատերազմի:

«Դա մեր առօրյա կյանքի մասն է: Թել Ավիվի իշխանություններն ամեն ինչ կանեն, կծախսեն որքան հարկավոր է, որպեսզի հարկ եղած պահին պատրաստ լինեն, ինձ թվում է, մենք արդեն պատրաստ ենք»,-վստահ է Թել Ավիվի քաղխորհրդի անդամը:

«Ես անհանգստանում եմ, քանի որ երբ մենք գրոհենք նրանց, նրանք կհարձակվեն մեր վրա, արդյունքում ոչ ոք չի շահի, ուստի, այն ինչ կարող է պատահել, վախեցնում է»,-ասել է Թել Ավիվի բնակիչներից մեկը:

Ըստ հարցումների, Իսրայելի քաղաքացիների 80 տոկոսից ավելին չի ցանկանում միջամտել առանց ԱՄՆ աջակցության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---