ԱՄՆ մասնավոր հետախուզություն. Էրդողանին 2 տարվա կյանք է մնացել

ԱՄՆ մասնավոր հետախուզություն. Էրդողանին 2 տարվա կյանք է մնացել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գործող մասնավոր հետախուզավերլուծական «Stratfor» կազմակերպությունը զեկույց է պատրաստել Թուրքիայի վարչապետի մասին, անդրադառնալով նաև նրա առողջությանը:

Կազմակերպությունը գաղտնի տեղեկություն է ձեռք բերել կապված Էրդողանի վերջին վիրահատության հետ: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, ըստ «Stratfor»-ի Էրդողանին 2 տարվա կյանք է մնացել:

Այղ տեղեկության աղբյուր է համարվում Էրդողանին վիրահատող բժիշկների խումբը: Խմբի ղեկավար պրոֆեսոր Դուրսուն Բուգրան հերքում է դա: «Դրանք ասեկոսեներ են: Ես նման ենթադրություններ չեմ արել: Դա սուտ է: Այն չի արտացոլում Էրդողանի իրական առողջական վիճակը»,-ասել է Բուգրան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---