Ֆրանսիան վերջնականապես փակում է Սիրիայում իր դեսպանատունը

Ֆրանսիան վերջնականապես փակում է Սիրիայում իր դեսպանատունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան փակում է Սիրիայում իր դեսպանատունը: Դեսպանը մոտակա ժամերին կլքի Դամասկոսը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին այսօր հաղորդել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բերնար Վալերոն: «Դեսպանատունն այսօր կփակվի: Մեր դեսպան Էրիկ Շևալյեն այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան կլքի երկիրը»,- ասել է նա:

«Այն հարցը, թե որ երկիրը կներկայացնի Սիրիայում Ֆրանսիայի շահերը, այժմ լուծվում է»,- հաղորդել Վալերոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---