
Գազայի սեկտորում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը The Guardian բրիտանական թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում ՀԱՄԱՍ-ը պատերազմ չի սկսի Իսրայելի դեմ:
«Երկու պետությունների միջև պատերազմի դեպքում ՀԱՄԱՍ-ը չի մասնակցի դրան»,- ասել է Սալահ Բարդուիլը: Նրա խոսքով` ՀԱՄԱՍ-ը ոչ մի ռազմական միության անդամ չէ: «Մեր նպատակը մեր սեփական իրավունքների պաշտպանությունն է»,- բացատրել է նա: