2012-ի խաղերին բրիտանական օլիմպիական պատվիրակության անդամներին թույլ են տվել ձեքսեղմումը

2012-ի խաղերին բրիտանական օլիմպիական պատվիրակության անդամներին թույլ են տվել ձեքսեղմումը

PanARMENIAN.Net - 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ բրիտանական օլիմպիական պատվիրակության անդամներին թույլ են տվել ձեռք սեղմել, բայց պայմանով, որ յուրաքանչյուր նման ողջույնից հետո նրանք լվանալու են ձեռքերը:

Ավելի վաղ Բրիտանական օլիմպիական ասոցիացիան շոկի մեջ էր գցել մարզիկներին և սպորտի սիրահարներին ազգային հավաքականին ուղղված հանձնարարականով այլ երկրների գործընկերների և օլիմպիադայի հյուրերի հետ ձեռքսեղմումից զերծ մնալու վերաբերյալ:

Բժիշկները մտավախություն ունեին, որ ողջունելու նման ձևը կարող է հանգեցնել վարակիչ հիվանդությունների և սպառնալիքի տակ դնել օլիմպիադայում հաջող ելույթ ունենալու Մեծ Բրիտանիայի հույսերը:

Քննադատության և բացահայտ ծաղրի տարափի տակ Բրիտանական օլիմպիական ասոցիացիան որոշել է փոխել իր արգելքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---