Wikileaks. Բեն Լադենը չի թաղվել ծովում, նրա մարմինը տարել են ԱՄՆ

Wikileaks.  Բեն Լադենը չի թաղվել ծովում, նրա մարմինը տարել են ԱՄՆ

PanARMENIAN.Net - Stratfor փաստաթղթերի շարքում, որոնք հրապարակվել են Wikileaks կողմից, կա նամակագրություն, որը կասկածի տակ է դնում այն փաստը, որ «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենին թաղել են ծովում:

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Stratfor նամակագրությունում տեղեկատվություն կա այն մասին, որ «Ալ Քայիդայի» առաջնորդի մարմինը տարվել է ԱՄՆ:

Մայիսի 2-ին, այն բանից հետո, երբ Բարաք Օբաման հաղորդել է բեն Լադենի ոչնչացման մասին, Stratfor ղեկավար Ջորջ Ֆրիդմանն էլեկտրոնային նամակ է ուղարկել ընկերության փոխնախագահ Ֆրեդ Բերտոնին, որում ասվել է. «Իմ տվյալներով, մարմինն արդեն մեզ մոտ է: Փառք Աստծո»: Բերտոնը պատասխանել է, որ մարմինն արդեն գտնվում է ԿՀՎ ինքնաթիռում, որն այն տանելու է Դելավեր նահանգում գտնվող ԱՄՆ զինված ուժերի Ախտաբանության ինստիտուտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---