WikiLeaks-ը պատմել է Պենտագոնի կողմից Սիրիայում ռազմական օպերացիայի զանազան տարբերակների մշակման մասին

WikiLeaks-ը պատմել է Պենտագոնի կողմից Սիրիայում ռազմական օպերացիայի զանազան տարբերակների մշակման մասին

PanARMENIAN.Net - WikiLeaks-ը Սիրիայում ՆԱՏՕ-ի ուժերի գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթերի նոր չափաբաժին է հրապարակել: Ինչպես հաղորդում է irib.ir կայքը, բացահայտումները վերաբերում են առաջին հերթին Stratfor հետախուզա-վերլուծական ընկերությանը, որը երբեմն անվանում են «ստվերային ԿՀՎ»:

Հրապարակված փաստաթղթերի թվում է ընկերության աշխատակցի նամակը, որը հաղորդում է Պենտագոնից ռազմական սպաների և Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից նրանց գործընկերների հետ հանդիպման մասին: Նամակում ասվում է, որ Պենտագոնը մշակում է Սիրիայում ռազմական օպերացիայի զանազան տարբերակներ, որը կարող է սկսվել մոտակա ամիսների ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---