ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայի գավաթը կցուցադրվի Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում

ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայի գավաթը կցուցադրվի Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում

PanARMENIAN.Net - Երեք մայրցամաքների ֆուտբոլային երկրպագուները հնարավորություն կստանան տեսնելու ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայի մրցանակը, որը մարտ-ապրիլ ամիսներին նոր շրջագայության կմեկնի:

ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայի տրոֆի-տուրը, որը 6-րդ անգամ իրականացվում է Heineken ընկերության աջակցությամբ, հնարավորություն կտա Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի երկրպագուներին մոտիկից ծանոթանալ համաշխարհային ճանաչում ունեցող գավաթին:

Շրջագայությունը կմեկնարկի Մեխիկոյից, ապա գավաթը կայցելի Գվադալահարա: Աֆրիկայում գավաթը նախ կայցելի Թանզանիայի մայրաքաղաք Դար-էս-Սալամ, ապա քենիական Նայրոբի և Մոմբասու: Իր մեկ ամիս տևող ճանապարհորդությունը գավաթը կավարտի Շանհայում:

ՈւԵՖԱ-ն մրցաշարին ավանդաբար ներկայացնելու են հայտնի ֆուտբոլիստները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---