Գործազրկությունը Հունաստանում ռեկորդային մակարդակի է հասել

Գործազրկությունը Հունաստանում ռեկորդային մակարդակի է հասել

PanARMENIAN.Net - Անցած տարվա դեկտեմբեր ամսվա տվյալնեևրով գործազրկությունը Հունաստանում կազմել է 21 տոկոս, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի համար: Այդ մասին հայտնում է Հունական վիճակագրական ծառայությունը: Միջինը մեկ տարում գործազրկությունը ավելացել է 14,8 տոկոսից՝ հասնելով 17,3 տոկոսի, հայտնում է Lenta.ru-ն:

Ըստ վիճակագրության, այս տարվա նոյեմբերից գործազրկությունն աճել է 0,1 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշն աճել է 6,2 տոկոսով: Գործազուրկ հույների թիվը հասել է 1 մլն 33 հազարի:

Գործազրկության բարձր տոկոսը հունական աշխատուժի շուկայում պայմանավորված է տնտեսման քաղաքականությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---