Ժոզե Մոուրինյոն մնում է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչը

Ժոզե Մոուրինյոն մնում է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչը

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն մնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչը:

Պորտուգալացի մասնագետը Մադրիդի «Ռեալում» մեկ տարվա համար ստանում է 10 մլն եվրո:

Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդդինկը երկրորդ տեղում է:

Մինչև վերջերս երկրորդ հորիզոնականում էր «Բարսելոնայի» մարզիչ Հոսեպ Գվարդիոլան: Սակայն Հիդդինկի տեղափոխումն «Անժի» հավասարեցրեց նրանց ցուցանիշները՝ երկուսն էլ տարեկան վաստակում են 7,5 մլն եվրո:

Չորրոդ տեղում է իտալացի Ռոբերտո Մանչինին «Մանչեսթեր Սիթիից»՝ 6 մլն եվրո, հինգերորդն է նրա հայրենակից Կարլո Անչելոտտին «Պարի Սեն Ժերմենից»՝ 5,9 մլն եվրո, վեցերորդն է գերմանացի Յուպպ Հայնկեսը «Բավարիայից»՝ 5 մլն եվրո, իսկ յոթերորդ տեղում է Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդից»՝ 4,8 մլն եվրոյով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---