Կաննի 65-րդ կինոփառատոնը կբացվի «Ծագող լուսնի թագավորությունը» դրամայով

Կաննի 65-րդ կինոփառատոնը կբացվի «Ծագող լուսնի թագավորությունը» դրամայով

PanARMENIAN.Net - Կաննի 65-րդ կինոփառատոնը կբացվի ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Ծագող լուսնի թագավորությունը» (Moonrise Kingdom) դրամայով: Այդ մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Անդերսոնի կինոնկարի գործողությունները տեղի են ունենում 1960-ական թվականների Նոր Անգլիայում: «Ծագող լուսնի թագավորություն» ֆիլմում նկարահանվել են Բրյուս Ուիլիսը, Բիլ Մյուրեյը, Թիլդա Սուինտոնը և այլ աստղեր: Գլխավոր դերերում ոչ այնքան հայտնի դերասաններ Ջարեդ Գիլմանն ու Կառա Հեյվորդն են:

Փառատոնի ամբողջական ծրագիրը կհրապարակվի ապրիլի 19-ին: Կաննի 65-րդ կինոփառատոնը տեղի կունենա 2012թ. մայիսի 16-ից 27-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---