Լիոնում ընթանում է մուլտիպլիկացիոն ֆիլմերի ավանդական ամենամյա տոնավաճառ՝ Cartoon Movie![]() 9 մարտի 2012 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Լիոնում տեղի է ունենում է մուլտիպլիկացիոն ֆիլմերի ավանդական ամենամյա տոնավաճառ՝ Cartoon Movie: Այստեղ կրկին հավաքվել են եվրոպական անիմացիոն արդյունաբերության հարյուրավոր պրոֆեսիոնալներ, ովքեր ֆինանսավորում են փնտրում ապագա նախագծերի համար, մյուսները՝ արդեն պատրաստի աշխատանքները տարածողների, երրորդները՝ արտասահմանյան գործընկերների: Ֆորումը ստեղծվել է 1999-ին գերմանական Պոտսդամում, բայց արդեն չորրորդ անգամ տեղի է ունենում Լիոնում: Այս անգամ ծրագրում ընդգրկված են 55 նախագծեր 18 եվրոպական երկրներից: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |