ԵԽԽՎ պատգամավորները մտադիր են բանտում անձնական հանդիպման հասնել Յուլիա Տիմոշենկոյի հետ![]() 9 մարտի 2012 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ պատգամավորները մտադիր են բանտում անձնական հանդիպման հասնել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ: Եվրոպական ազգային կուսակցության ղեկավար Լուկա Վոլոնտեի խոսքով, ուկրաինական իշխանությունները մշտապես հավաստիացրել են Ստրասբուրգին, որ հոդվածները, որոնցով դատվել է Տիմոշենկոն, ապաքրեականացվելու են: «Պարզվեց, որ իրականում Կիևը նման մտադրություն չունի և իշխող կուսակցությունը հրաժարվել է համապատասխան օրենսդրական ուղղումներ մտցնել»,- ասել է Վոլոնտեն: «ԵԽԽՎ զեկուցողները, ովքեր հաջորդ շաբաթ մեկնելու են Ուկրաինա, պետք է հնարավորություն ստանան այցելել Տիմոշենկոյին և գնահատել պայմանները, որոնցում նա գտնվում է»,- ասել է խորհրդարանականը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |