Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. 1/16 եզրափակչում Հաջիմուրադ Նուրմագոմեդովը հաղթանել է Էդգարաս Վոյիտեչովսկիսին![]() 9 մարտի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում 84կգ վերջին քաշային կարգում 1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը երկու մրցափուլերում 9:2 հաշվով հաղթանակ է տարել Էդգարաս Վոյիտեչովսկիսի (Լիտվա) հանդեպ: 1/8 եզրափակչում Նուրմագոմեդովի մրցակիցը կլինի Անզոր Ուրիշևը (Ռուսաստան), որն իր հերթին պարտության է մատնել Էգզոն Շալային (Ալբանիա): Կանանց պայքարում 1/8 եզրափակչում հայ մարզուհի Կարինե Շաբոյանը (72կգ) կհանդիպի Կատերինա Բուրմիստրովայի (Ուկրաինա) հետ: Եվրոպայի առաջնությունում հայ ազատ ոճայիններից բրոնզե մեդալ է նվաճել միայն Դավիթ Սաֆարյանը (66կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |