
ՌԴ և ԱՊԼ ԱԳ նախարարները համաձյնեցրել են Սիրիայում իրավիճակի կարգավորման ծրագիրը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Կահիրեում ԱՊԼ ԱԳ նախարարների հետ հանդիպման արդյունքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լավրովը հայտնել է, որ այդ ծրագիրը 5 կետերից է բաղկացած:
Սիրիայում ապստամբությունը սկսվել է 2011թ մարտից: Այդ ընթացքում բախումների արդյունքում զոհվել է 7500 մարդ: Հոմսում վերջին խոշոր բախման արդյունքում զոհվել է մի քանի հարյուր մարդ:
Սիրիայի կառավարությունը համաձայնել է մարտի 9-ին քաղաք թողնել ՄԱԿ-ի պատվիրակությանը, որը և պետք է գնահատի իրավիճակը: