
Յուլիա Տիմոշենկոն և Յուրի Լուցենկոն կարող են ազատ արձակվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը:
«Եթե ստանանք Եվրոպական դատարանի որոշումը, կուսումնասիրենք և կկատարենք այն: Կատարումը պետության պարտականությունն է: Եվրոպական դատարանը կարող է հարցեր ունենալ երկրի ՔՕ մի շարք հոդվածների վերաբերյալ»,- ասել է նա:
Նա նշել է, որ վերջին երկու տարում իրավապահ մարմիններն ավելի շատ քրեական պատասխանատվության են ենթարկել գործող իշխանությունների պաշտոնյաների, քան նախորդ կառավարությունների, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: