Բուքինգեմի պալատը ժամանակավորապես կփակվի այցելուների համար

Բուքինգեմի պալատը ժամանակավորապես կփակվի այցելուների համար

PanARMENIAN.Net - Բուքինգեմի պալատը ժամանակավորապես կփակվի այցելուների համար Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի պատճառով, հաղորդում է The Daily Telegraph-ը: Հուլիսին մի քանի շաբաթ շարունակ թագուհի Եղիսաբեթ II-ը և իր ամուսինը՝ Էդինբուրգյան դուքս Ֆիլիպն ընդունելու են երկրի բարձրաստիճան հյուրերին, և զբոսաշրջիկներին անվտանգության նկատառումներով ներս չեն թողնի պալատ:

Տեսարժան վայրի փակումը զգալի կորուստների կհանգեցնի, որովհետև զբոսաշրջիկները չեն կարողանա այցելել ոչ միայն ինքնին պալատը, այլև թանկարժեք իրերի ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է Թագավորական հավաքածուի կայքը, 2012 թվականին Բուքինգեմյան պալատը հանրության համար բաց կլինի հունիսի 30-ից հուլիսի 8-ը և հուլիսի 31-ից հոկտեմբերի 7-ը: Լոնդոնյան Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 27-ից օգոստոսի 12: Հանդիսավոր բացմանը կմասնակցի նաև թագուհին իր ամուսնու հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---