ԵԱ թիմային հաշվարկում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը 5-րդ տեղն է զբաղեցրել![]() 12 մարտի 2012 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Բելգրադում (Սերբիա) ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երեք մեդալ է նվաճել: Մրցաշարի վերջին օրը մինչև 74կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Արսեն Ջուլֆալակյանը: Ջուլֆալակյանը, ով 2011թ. Ստամբուլում աշխարհի առաջնության ժամանակ նույնպես երրորդն էր և Օլիմպիական ուղեգիր էր շահել, վերջին մենամարտում երկու մրցափուլերում 3:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Դմիտրո Պյուշկովի հանդեպ: Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հայ հունա-հռոմեական ոճի ըմբիշներից Եվրոպայի չեմպիոն է դարձել Արթուր Ալեքսանյանը (96կգ), իսկ Յուրի Պատրիկեևը բրոնզե մեդալ է նվաճել: Թիմային հաշվարկում հայկական ընտրանին 27 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից երրորդ տեղն է զբաղեցրել Դավիթ Սաֆարյանը (66կգ): Ազատ ոճայինների թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 19 միավորով 9-րդ տեղում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |