ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կժամանի Լեռնային Ղարաբաղի գծով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Թերի Դեւիսը: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը Եվրախորհրդից, Երեւանում զեկուցողը հանդիպումներ կունենա ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ երկրի ղեկավարության հետ: Նախատեսվում է, որ նույն օրը Թ.Դեւիսը կմեկնի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղ Ստեփանակերտ եւ հանդիպում կունենա տեղի իշխանությունների հետ: Այնուհետեւ զեկուցողը կմեկնի Ադրբեջան:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---