Նիկոլայ Բորդյուժա. Նպատակահարմար չեմ համարում ՀԱՊԿ միջամտությունը Իրանի հարցին12 մարտի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Բոլոր պետությունները հետաքրքրված են նրանում, որ հակամարտություներն արագ լուծվեն և բացառապես խաղաղ ճանապարհով, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ընդ որում, նա ընդգծել է, որ նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ միջամտությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդրին: «Ներկայումս ՄԱԿ-ի կառույցները Իրանում ակտիվ գործողություններ են տանում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, այս հարցին ՀԱՊԿ ակտիվ միջամտության կարիք չկա»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը: Իրանին ամերիկյան կամ իսրայելական ուժերի կողմից հնարավոր հարվածի մասին լուրերը վերջին շաբաթներս մեծացրել են ԻԻՀ-ում լարվածության մակարդակը: Լարվածության առավել բարձր մակարդակ գրանցվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ և ԵՄ երկրները նոր պատժամիջոցներ են ընդունել իրանական ԿԲ-ի և նավթի արտահանման վերաբերյալ: Ընդ որում, Իրանն ակտիվորեն իր միջուկային օբյելտները տեղափոխում է գետնի տակ, որտեղ դրանք կլինեն լիակատար ապահովության մեջ: Ըստ ամերիկյան ռազմական փորձագետների, նման օբյեկտները հնարավոր կլինի ոչնչացնել միայն տակտիկական միջուկային զենքի կիարռման պարագայում: Հարցումը նաև ցույց է տվել, որ Մերձավոր Արևելքի երկրներում Իրանի դեմ պատժամիջոցներին կողմ է բնակչության 44 տոկոսը: ԱՄՆ-ում Իրանի դեմ պատժամիջոցներին կողմ է բնակչության 70 տոկոսը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |