Յունիբանկը ոչ ռեզիդենտ ավանդատուներին առաջարկում է «Էքսկլյուզիվ» նոր ավանդատեսակը

Յունիբանկը ոչ ռեզիդենտ ավանդատուներին առաջարկում է «Էքսկլյուզիվ» նոր ավանդատեսակը

PanARMENIAN.Net - «Յունիբանկը» ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար գործարկել է նոր ավանդ «Էքսկլյուզիվ»: 91-ից մինչև 180 օր ժամկետով ԱՄՆ դոլարով գումարը ավանդադրելու դեպքումավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 5.7%, եվրոյի դեպքում` 4.7%, իսկ 181-ից մինչև 365 օր ժամկետի դեպքում` 7.7% դոլարով և 6.7% եվրոյով: Հաճախորդներն իրենք կարող են ընտրելտոկոսագումարի ստացման տարբերակը` ամեն ամիս կամ ժամկետի վերջում: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Էքսկլյուզիվ» ավանդը հատուկ մշակված է ոչ ռեզիդենտ անձանց համար և տարբերվում է բարձր եկամտաբերությամբ, հատկապես ռուսաստանյան շուկայի համար: Ավանդը հարմար է նրանով, որ թույլ էտալիս դրամական միջոցները ներդնել ինչպես երկարատև ժամկետով, այնպես էլ 3 ամսով: Հաշվի առնելով շահավետ պայմանները և Յունիբանկի ներկայացուցչության առկայությունը Մոսկվայում, ինչըզգալի պարզեցնում է ոչ ռեզիդենտ անձանց կողմից գումարի ավանդադրումը, “Էքսկլյուզիվ” ավանդը մեծ պահանջարկ կունենա”, - նշեց Յունիբանկի ֆինանսական տնօրեն Դիանա Ջեյրանյանը: Յունիբանկն իր հաճախորդներին առաջարկում է տարբեր տեսակի ավանդներ ՀՀ դրամով և եվրոյով, որոնք առանձնանում են իրենց լրացուցիչ հնարովորություններով` համալրում կամ գումարի մասնակիետկանչում, մուլթիարժութային ռեժիմ, տոկոսների կապիտալիզացում և այլն: Տարվա սկզբին բանկը բարձրացրեց ռեզիդենտների համար նախատեսված ժամկետային ավանդների տոկոսադրույքներըմինչև 13% տարեկան ՀՀ դրամի, 9%` դոլարի և 7%` եվրոյի դեպքում: Ռեզիդենտ իրավաբանական անձանց առաջարկվում են ավանդներ մինչև 7.32 % ՀՀ դրամի, 8.76%` դոլարի և 8.34%` եվրոյի դեպքում:

31.12.2011թ.-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 65,2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 30%-ով: Նշանակալիորեն` 68%-ովաճել են իրավաբանական անձանց ժամկետային միջոցները և կազմել 11,6 մլրդ դրամ: Բնակչության վստահության և ավանդների լայն տեսականու շնորհիվ, Յունիբանկը ֆիզիկական անձանց ժամկետայինավանդների ծավալով բանկային շուկայում անընդմեջ զբաղեցնում է առաջատարի դիրքը:

Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքի «Ավանդներ» բաժինը: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---