ՄԱԿ-ը մեկ տարով երկարացրել է Լիբիայում օժանդակության ուժերի մանդատը![]() 12 մարտի 2012 - 20:26 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը մեկ տարով երկարացրել է Լիբիայում օժանդակության ուժերի մանդատը և երկրի նոր իշխանություններին կոչ արել պահպանել մարդու իրավունքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Երկուշաբթի օրն ընդունված բանաձևի համաձայն` Խորհուրդը «խորը մտահոգություն է հայտնում կապված ստացվող հաղորդագրությունների հետ ճնշումների, առանց պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանման կամայական բերման ենթարկումների, ապօրինի ազատազրկման, վատ վերաբերմունքի, տանջանքների և արտադատարանական պատիժների մասին»: Ինչպես նշվում է բանաձևում, ՄԱԿ-ի ուժերը կօգնեն երկրի իշխանություններին սահմանել ազգային առաջնահերթություններն ու տեխնիկական օգնություն կտրամադրեն ժողովրդավարական կազմավորումների կառավարման, ընտրությունների անցկացման, մարդու իրավունքների պահպանման, բոլոր տեսակի զենքերի, այդ թվում` փոխադրվող զենիթահրթիռային համալիրների ապօրինի տարածման դեմ պայքար վարելու գործում:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |