«Հայացք». Առաջին ընտրակաշառքն էլ է ՀՀԿ-ն բաժանել

«Հայացք». Առաջին ընտրակաշառքն էլ է ՀՀԿ-ն բաժանել

PanARMENIAN.Net - ՀՀԿ 13-րդ համագումարի սկսվելուց կես ժամ առաջ մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ տաք-տաք զրուցում ու իրար հուշում էին, թե էլ ինչում է ՀՀԿ-ն առաջինը: Նրանցից մեկը կես լուրջ-կես կատակ ասաց, որ Հայաստանում առաջին ընտրակաշառքն էլ են իրենք բաժանել: Դա 1995 թվականին էր, երբ «Հանրապետություն» բլոկը ներկայացնող Հերմինե Նաղդալյանն ընտրությունների նախօրեին ընտրողներին խտացրած կաթ էր բաժանում: Թերթը փորձել է կապվել Հերմինե Նաղդալյանի հետ, բայց նրա հեռախոսն անհասանելի է եղել: Թերթի կարծիքով` սա սովորական սուտ է Նաղդալյանի «ցուցակային» մրցակիցների կողմից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---