Yahoo!-ն դատի է տվել Facebook-ին պատենտների համար

Yahoo!-ն դատի է տվել Facebook-ին պատենտների համար

PanARMENIAN.Net - Yahoo! ինտերնետ-ընկերությունը դատական հայց է ներկայացրել Facebook սոցիալական ցանցի դեմ՝ մեղադրելով վերջինիս պատենտենրի խախտման մեջ: Համապատասխան հայցը Կալիֆորնիայի տարածքային դատարան ներկայացվել է մարտի 12-ին, հաղորդում է Agence France-Presse-ը:

Հայցում խոսքը 10 պատենտների մասին է, որոնք վերաբերում են ինտերնետ գովազդի ցուցադրության տեխնոլոգիաներին, տեքստային հաղորդագրություններին, մեկնաբանություններին սոցցանցերում և այլն:

Ըստ New York Times-ի, Yahoo!-ն մտադիր էր դատարան դիմել, եթե Facebook-ը հրաժարվի պատենտավորված տեխնոլոգիաների օգտագործման իրավունքը գնելու առաջարկից:

Դատական հայցը հարուցվել է Facebook-ի բորսա դուրս գալու շեմին: Ընկերությունը բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման հայտ է ներկայացրել 2012թ. փետրվարին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---