Քննարկվել են 2013-2015 թթ. ՄԺԾԾ-ի նախագծի մակրոտնտեսական ցուցանիշները

Քննարկվել են 2013-2015 թթ. ՄԺԾԾ-ի նախագծի մակրոտնտեսական ցուցանիշները

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրիմշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետության 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները: Նշվել է, որ ՀՀ վարչապետի` 2011 թ. դեկտեմբերի 21-ի 1240-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան` նախարարությունները և գերատեսչությունները ներկայացրել են ոլորտային 2013-2015 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծերը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Ամփոփելով քննարկումը` կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի շրջանակում երկու օրվա ընթացքում քննարկել ՄԺԾԾ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման մեթոդաբանությունը և արդյունքները ներկայացնել վարչապետին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---