Մաշտոցի պուրակում ցուցարարներին չեն թույլատրում վրան տեղադրել

Մաշտոցի պուրակում ցուցարարներին չեն թույլատրում վրան տեղադրել

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում ցուցարարները վրան են տեղադրել նստացույցը սկսելու համար, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, կրում է օրինական բնույթ և չի խախտում ոչ մի օրենք, սակայն հանդիպել են ՀՀ ոստիկանների անհամաձայնությանը: Ոստիկանները պնդում են, որ ցուցարարներն իրավունք չունենք վրաններ տեղադրելու, իսկ եթե անգամ ցանկանում են տեղադրել, ապա պետք է տեղական ինքնակառավարման մարմինեերի թույլատվությունը: Այս պահին ցուցարարները մեծ շրջանով կանգնել են վրանի կողքին, որ չդիպչեն:

Ոստիկանները հորդորում են հանել վրանը, սական ցուցարարները չեն պատրաստվում ընկրկել: Այգին լի է ոստիկաններով, նրանց քանակը գնալով ավելանում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---