Մակեդոնիայում վերսկսվել են ազգամիջյան բախումները

PanARMENIAN.Net - Մակեդոնիայի ոստիկանությունը վերջին մի քանի օրերին ձերբակալել է երկրի ալբանական և սլավոնական համայնքների միջև փողոցային բախումների առնվազն 30 մասնակիցների, հաղորդում է Associated Press-ը: Երիտասարդների խմբերի միջև զինված բախումների ընթացքում վիրավորվել են տասնյակ մարդիկ:

Տեղի ունեցածի հետ կապված երկրի շատ քաղաքներում ուժեղացվել են անվտանգության միջոցները, երկու համայնքների քաղաքական առաջնորդները կոչ են արել իրենց ցեղակիցներին զերծ մնալ բռնությունից և վեճերը լուծել քաղաքակիրթ մեթոդներով:

Վարչապետ Նիկոլա Գրուևսկին խոստացել է հնարավոր ամեն ինչ անել անկարգությունների թեժացում թույլ չտալու համար: «Ցանկացած մարդ, ով կդիմի բռնության, պետք է իմանա, որ նրան կդիմակայի օրենքի ողջ ուժը»:

Անկարգությունները սկսվել են, երբ քաղաքների փողոցներ է դուրս եկել ալբանական երիտասարդությունը՝ վրդովված ոստիկանության հետ բախումների ժամանակ երկու հասակակիցների սպանությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---