«Ալ-Քաիդան» մտադիր է ազատ արձակել է Եմենի բանակի 73 զինծառայողների![]() 13 մարտի 2012 - 20:15 AMT PanARMENIAN.Net - «Ալ-Քաիդան» հայտարարել է Եմենի բանակի 73 զինծառայողներին ազատ արձակելու իր պատրաստակամության մասին, երեքշաբթի հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Ինչպես ասվում է «Ալ-Քաիդայի» հայտարարությունում, գերված զինծառայողների և սպաների ազատ արձակումը կիրականանա, եթե երկրի կառավարությունը ազատ արձակի Եմենի բանտերում բանտարկված կազմակերպության ակտիվիստներին: Մարտի սկզբին ահաբեկիչների զինված խմբավորումները հարձակվել են Եմենի բանակի ստորաբաժանումների վրա` Զինջիբար քաղաքի մերձակայքում, որը նախորդ տարվա մայիսից գտնվում է «Ալ-Քաիդայի» հսկողության ներքո: Բախումների արդյունքում զոհվել են 200 եմենցի զինծառայող, իսկ 73-ը գերեվարվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |